ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
20.12.2011 | 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ավելի քան երկու տասնյակ երիտասարդ գիտնականների հետ: Հանրապետության ղեկավարն ավելի վաղ նրանց մի մասի հետ Ծաղկաձորում ունեցած հանդիպման ժամանակ խոստացել էր նման հանդիպումները դարձնել պարբերական, որոնք, նախագահի խոսքով, նպատակ ունեն երիտասարդ գիտնականների հետ անկաշկանդ մթնոլորտում քննարկելու մեր երկրում գիտության զարգացմանն աջակցելու երիտասարդների ներուժը, հնարավորություններն ու առկա խնդիրները, նաև՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկները:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, երիտասարդները շնորհակալություն են հայտնել նախագահին՝ հանդիպումները պարբերական դարձնելու, իրենց տեսակետներն ու առաջարկները լսելու պատրաստակամության և գիտության զարգացման գործում երիտասարդների դերի կարևորությունն ընդգծելու համար: Հանրապետության ղեկավարի հետ նրանք քննարկել են երիտասարդ գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց առաջխաղացման հնարավորությունների, երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող ծրագրերին աջակցության, ինչպես նաև գիտության բնագավառի վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների և արդի պահանջներին համապատասխանեցման, հասարակության մեջ գիտնականների հեղինակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման վերաբերյալ հարցեր:
Սերժ Սարգսյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին, նրանց առաջարկությունների հետ կապված որոշակի հանձնարարականներ տվել պետական համապատասխան մարմիններին և նշել, որ յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով կհատկացվի 100 մլն դրամ, որը կտրամադրվի գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի միջոցով: Նախագահը հանդիպման մասնակից երիտասարդներին առաջարկել է քննարկել այդ միջոցներն արդյունավետ տնօրինելու սկզբունքները, ծրագրային ուղղություններն ու ընթացակարգերը:
Ինչպես նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, երիտասարդները նախագահի հետ հանդիպման ընթացքում բարձրացրին իրենց հուզող խնդիրները, որոնք վերաբերում են ոչ միայն երիտասարդ գիտնականներին, այլև գիտական համակարգին ամբողջությամբ։ ,Գիտության բնագավառում ամենամեծ նվաճումն այս հանդիպումից ես համարում եմ երկրի ղեկավարի արած հստակ ազդակը, որ երիտասարդ գիտնականներին պետք է լսել, նրանց հետ պետք է աշխատել, պետք է փորձել բացահայտել խնդիրները և դրանք լուծել հնարավորությունների սահմանում։ Նախագահը խոստացավ, որ եթե այս հանդիպումներն իրենց հետագա քայլերով ապացուցեն իրենց արդյունավետությունը, կդառնան պարբերականե,- նշեց կրթության և գիտության նախարարը։ Պետությունն իր բյուջեից տարեկան երիտասարդ գիտնականների վրա մոտ 300 միլիոն դրամ է ծախսում։ Եվս 100 միլիոն լրացուցիչ գումարի հատկացումը նշանակում է, որ 33 տոկոսով երիտասարդ գիտնականների ֆինանսավորումը կավելանա, ինչը զգալի ներդրում է այս ոլորտում։ Հաջորդ կարևոր հանգամանքը, որ առանձնացրեց նախարարը, այն է, որ այդ լրացուցիչ գումարի տնօրինումն արվելու է երիտասարդ գիտնականների կողմից։ Այսինքն` պետությունը միայն հսկելու է, որ այդ գումարները ծախսվեն նպատակային, և իրականացնելու է վարչարարություն: Մյուս խնդիրները` քաղաքականության մշակում, գերակայություններ, փորձաքննություններ, իրականացվելու են երիտասարդ գիտնականների կողմից:
,Խնդիրները միայն ֆինանսական չեն, և ի պատիվ երիտասարդ գիտնականների՝ նրանք բարձրացրին ավելի շատ համակարգային հարցեր՝ գիտության կառավարմանը, կադրերի երիտասարդացմանը, գիտական չափորոշիչներին, փորձաքննությանն առնչվող խնդիրներ, որոնք ֆինանսական լուրջ միջոցներ չեն պահանջում, բայց թույլ կտան կտրուկ բարելավել իրավիճակը, եթե մենք կարողանանք ճիշտ լուծել դրանքե,- նշեց Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ Ամանորից անմիջապես հետո ԿԳ նախարարությունում կհրավիրվի նույն կազմը` քննարկելու նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, որոշելու՝ ինչ ժամկետներում են կյանքի կոչվելու նախանշված պայմանավորվածությունները։
Նշենք, որ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն 2009-2011 թթ. իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ ուղղված ինչպես երիտասարդ գիտաշխատողների անհատական խրախուսմանը, այնպես էլ նրանց կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքների աջակցությանը։ Մասնավորապես 2009-ից սկսած՝ իրականացվում են երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրեր, որոնց շրջանակներում ֆինանսավորվում են երիտասարդ գիտական աշխատողների (մինչև 35 տարեկան) հետազոտական խմբերի երկամյա և ասպիրանտների անհատական աջակցության միամյա ծրագրեր։ 2009-ից ի վեր ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում երիտասարդական դպրոցների կազմակերպմանը, երիտասարդ գիտական աշխատողների շարժունակությունը խրախուսելու նպատակով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել արտասահմանում կազմակերպվող գիտաժողովներին երիտասարդ գիտնականների մասնակցությանը, խրախուսվել է ասպիրանտական աշխատանքների համաղեկավարման ինստիտուտը։ 2011 թ. գիտության պետական կոմիտեի և ,Բարեպաշտ սերունդե հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ բնական, ճշգրիտ, տեխնիկական, հասարակական, հումանիտար գիտությունների և հայագիտության բնագավառներում երիտասարդ գիտական աշխատողների ու ասպիրանտների աջակցության համատեղ մրցույթների կազմակերպման վերաբերյալ։ Առաջին մրցույթը կազմակերպվելու է 2012 թ.։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ